«Կոլեկտիվ Արևմուտքը» ճնշում է, փորձում է ստիպել Երևանին նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ․ Կոպիրկին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հարցազրույց է տվել Союзники. ОДКБ-ին ու պատասխանել մի շարք հարցերի։

Նա նշել է, որ Ռուսաստանը ակտիվ երկկողմ փոխգործակցություն է պահպանում միջազգային ասպարեզում իր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Ակտիվորեն զարգանում է համագործակցությունը առևտրատնտեսական ոլորտում։ Ըստ նրա՝ տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ է աշխատում։

«Միևնույն ժամանակ, մեր երկկողմ հարաբերությունները զերծ չեն քաղաքական առումով որոշակի դժվարություններից։ Մեր նախաձեռնությամբ չէ, որ նվազեց միջգերատեսչական շփումների դինամիկան, այդ թվում՝ մեր երկրների արտգործնախարարությունների և պաշտպանության գերատեսչությունների միջոցով։ Մենք տեսնում ենք «կոլեկտիվ Արևմուտքի» բացահայտ ճնշումը, որը փորձում է ստիպել Երևանին նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ և ամեն կերպ սահմանափակել դրանք։

Չնայած դրան, մենք շարունակում ենք հավատալ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու խորացումը համապատասխանում է երկու երկրների իրական, հիմնարար շահերին։ Մենք նշում ենք Հայաստանի իշխանությունների հրապարակայնորեն բարձրաձայնված մտադրությունը՝ աշխատելու խնդրահարույց խնդիրների վերացման ուղղությամբ։ Մենք անհամբեր սպասում ենք, որ սա գործնականում իրականացվի: Մեր կողմից մենք պատրաստ ենք սրան»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել