Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն ունեն առանց Ռուսաստանի մասնակցության, ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, ապա «ի սեր Աստծո»։
Լավրովը նաև նշել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանը պետք է խորհրդատվություն տար այդ գործընթացին մասնակից կողմերին, սակայն դա տեղի չի ունենում:
«Ոչ, չեն ուզում, և միևնույն ժամանակ ձգտում են անընդհատ ներգրավել Արևմուտքին, Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Փարիզին, ցանկացած գործընթացի տրամադրմանը ներգրավել իրենց հովանավորներին։ Դա նրանց ընտրությունն է, բայց նախ պետք է պայմանավորվել ադրբեջանցի հարևանների հետ։ Այլ ճանապարհ չկա»,- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առաջ իր ելույթի ժամանակ ասել է Լավրովը։