Հաջիևը կոչ է արել սահմանափակումներ մտցնել հայկական բանակի համար․
«Ադրբեջանը երբեք չի եղել օկուպանտ պետություն և իր հարևանների հետ հարաբերություններում միշտ առաջնորդվել է միջազգային իրավունքի նորմերով, ի տարբերություն Հայաստանի, որը օկուպանտ պետություն է»,- այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ առաջարկելով Հայաստանի նկատմամբ կիրառել զինված ուժերի զարգացման համամասնական սահմանափակումներ, որոնք նման են Իրաքին Քուվեյթի հետ պատերազմից հետո ։