Ջրանջատումներ մարզերում

Վթարային ջրանջատում Լոռու մարզի Ալավերդի քաղաքում օգոստոսի 30-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 15:15-19:00-ն կդադարեցվի ք.Ալավերդի Էվոյան, Զ.Անդրանիկ, Սայաթ-Նովա, Խուդյակով փողոցների ջրամատակարարումը:

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում օգոստոսի 30-ին

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 15:15-20:00-ն կդադարեցվի Ապարան քաղաքի ջրամատակարարումը:

Պլանային ջրանջատում Արմավիրի մարզում սեպտեմբերի 03/04- ին

Շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 03-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 04-ին ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ Արագածի զանգվածի և Զվարթնոց թաղամասի, Զվարթնոց, Արևաշատ և Մուսալեռ գյուղերի ջրամատակարարումը, բացառությամբ Մուսալեռ գյուղի՝ Բաղրամյան, Երևանյան, Գինեվետ, Անդրեասյան և Տիգրան Մեծի փողոցների:

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 3/4-ին

Շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 3-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Բաղրամյան, Երևանյան, Վարդան Մամիկոնյան, Կամո, Կոմիտաս, Սախարով, Սպանդարյան, Տեր-Գաբրիելյան, Է.Պողոսյան, Վ. Համբարձումյան և Շահումյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել