Մահացել է ՀԳՄ եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել են նրա ընկերները։
Նա 79 տարեկան է:
Պապիկյանը եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։
Այնուհետև եղել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը:
Նա Հայաստանի ժուռնալիստների միության անդամ էր։