ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ, տեղեկանում ենք Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։
Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա։
Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանում խմբակցության անելիքները։