Դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում ՀԵԻԱ նախագահը նշեց, որ օրվա հրամայական է դարձել ապօրինի հարստացման քրեականացումը, հաղորդում տվող անձանց պաշտպանության ու խրախուսման օրենսդրական կարգավորումը, ինչպես նաև Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Վերը նշված առաջարկները ՀԵԻԱ-ի կողմից գրավոր ներկայացվել էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին դեռևս 2012թ.։ Ընդ որում, այդ առաջարկներն ուղղակիորեն բխում են ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ կոնվենցիայից», որին Հայաստանը միացել է 2007թ.-ի ապրիլի 4-ին։ Սակայն մինչև օրս դեռ պատասխան չկա։ Ու այս համատեքստում հետաքրքիր է, թե նոր ձևավորվելիք կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում ինչպիսի կազմակերպություններ կընդգրկվեն`նման առաջարկի հեղինակ հանդիսացող հասարակակական կազմակերպությունները, թե իշխանության հետ փոխկապակցված հ/կ-ները»,- գրում է թերթը:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: