Կանխատեսման համաձայն՝ փոխանցողներ կլինեն 3 մարզերից․ ՀՎԿԱԿ տնօրեն

ՀՀ-ում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք, հոսպիտալացվել է 41-ը։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։ Նա նշել է, որ տենդը ՀՀ-ում ախտորոշվել է առաջին անգամ, բայց այն հայտնի է դեռևս 1960-ական թվականներից․

«80-ական թվականներին ՀՀ-ում հետազոտվել են մոծակները, սակայն այն ժամանակ չի հայտնաբերվել։ Բոլորովին վերջերս՝ նախորդ տարվանից հետազոտությունները վերսկսվել են փոխանցողների՝ միջատների շրջանում։ Նախորդ տարի հայտնաբերում չենք ունեցել և այս տարի՝ հուլիս ամսվա վերջին զեկուցվեց, որ Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերվել է այս հարուցիչը։ Սա մեզ համար նշան էր, որ եթե փոխանցողի մեջ կա հարուցչի հայտնաբերում, ապա սա կարող է բերել նաև մարդկային դեպքերի գրանցման։ Մենք բարձրացրինք զգոնությունը և անմիջական կապի մեջ էինք մեր բուժկենտրոնների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում։

Կանխատեսման համաձայն՝ փոխանցողներ կլինեն 3 մարզերից՝ Արագածոտն, Արմավիր և Արարատ։ Մինչ այժմ փոխանցողներ հայտնաբերել ենք Արագածոտնի մարզից»։

Ստեփան Աթոյանը հավելեց, որ 4 հիվանդի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել