Պոլիտեխնիկում շուտով կսկսվի 4-րդ արևային կայանի կառուցումը. ՀԱՊՀ ռեկտոր

Պոլիտեխնիկում շուտով կմերկնարկի թվով չորրորդ 150 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտոէլեկտրական կայանի կառուցման աշխատանքները:  Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Կայանը կառուցվելու է 9-րդ մասնաշենքի տանիքին:

Մենք շարունակում ենք մեր կանաչ էներգիայի և կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ կառուցելով ավելի մեծ և հզոր արևային կայաններ: Այս նախագիծը ևս մեկ նշանակալի ներդրում է՝ նպաստելով վերականգնվող էներգիայի խթանմանը և մեր ուսանողների մասնագիտական կիրառական հմտությունների զարգացմանը:

Արդյունքում Պոլիտեխնիկը կունենա տարեկան միջինում 10.300.000 ՀՀ դրամի խնայողություն և 100 տոննայով կնվազեցնի CO2 գազի արտանետումը դեպի շրջակա միջավայր:

Կայանը կառուցվում է R2E2-Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աջակացությամբ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել