Օգոստոսի 19-ին՝ կեսգիշերն անց, Մերսեդես մակնիշի մեքենան Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել:
Վարորդը և ուղևորը՝ 34-ամյա Գևորգ Ս.-ն և 34-ամյա Մարտին Գ.-ն, մահացել են: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: