Էնթոնի Բլինքենը հեռախոսազրուց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրուց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այդ մասին X- միկրոբլոգում գրառում է արել Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Օնջու Քեչելին՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի ու «ՀԱՄԱՍ»-ի միջև բանակցային գործընթացը և տարածաշրջանում աճող լարվածությունը։

Ֆիդանը նշել է, որ «ՀԱՄԱՍ» խմբավորման  քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը և պաղեստինցիների ջարդերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Իսրայելը չի ցանկանում խաղաղություն հաստատել։ Հետևաբար մշտական հրադադարի համար Իսրայելի վրա պետք է  ճնշում գործադրել։

Աղբյուրը՝ Ermenihaber.am-ի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել