ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրուց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այդ մասին X- միկրոբլոգում գրառում է արել Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Օնջու Քեչելին՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի ու «ՀԱՄԱՍ»-ի միջև բանակցային գործընթացը և տարածաշրջանում աճող լարվածությունը։
Ֆիդանը նշել է, որ «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը և պաղեստինցիների ջարդերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Իսրայելը չի ցանկանում խաղաղություն հաստատել։ Հետևաբար մշտական հրադադարի համար Իսրայելի վրա պետք է ճնշում գործադրել։
Աղբյուրը՝ Ermenihaber.am-ի։