Պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանը քիչ առաջ այցելել է Խուդոյանների ընտանիքին, ովքեր այս պահին գտնվոմ են էջմիածնի իրենց տանը: Նրանց խոսքերով, երեկ ողջ օրվա ընթացքում ևս իրենք գտնվել են իրենց տանը՝ ոստիկանության հսկողության տակ և հնարավորություն չեն ունեցել դուրս գալու կամ հեռախոսով որևէ մեկի հետ կապ հաստատելու:
Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ գրասենյակը:
Պաշտպանի խորհրդականի այցելության ժամանակ ոստիկանության կողմից նրանց հանդեպ որևէ հսկողություն չի իրականցվել: Խուդոյանները դիմում են ներկայացրել Պաշտպանին: Դիմումն ընդունվել է վարույթ: Դիմումի ուսումնասիրության ընթացքում կճշտվի ներկայացված տեղեկությունների իսկությունը :
Իրավաբան.net