Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 15-ին հրաման է ստորագրել և հաստատել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն հավելվածի:
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ,
ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2024-2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ
1 ․ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ` Դպրոց) ուսումնական տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան:
- Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է, ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:
- Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ:
- Առարկաների և դասաժամերի քանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
- Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները:
- Անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:
- Դպրոցի սովորողների (այսուհետ՝ սովորող) գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով յուրաքանչյուր կիսամյակի վերջում կազմակերպվող տարբերակված ստուգարքներով, ինչպես նաև քննություններով, որի ժամանակացույցը ներկայացված է համապատասխան աղյուսակներում:
- Տարբերակված ստուգարքների, քննությունների անցկացման համար Դպրոցի տնօրենի հրամանով ձևավորվում են առնվազն երեք մասնագետից բաղկացած հանձնաժողովներ:
- Քննությունը գնահատվում է գնահատման 10 միավորային համակարգով, գնահատականը համարվում է բավարար՝ 3, 4, 5, լավ՝ 6, 7, 8 և գերազանց՝ 9, 10 միավորների դեպքում:
- Փոխադրական քննությունը և տարբերակված ստուգարքը անբավարար ստանալու դեպքում, տվյալ առարկայի համար կազմակերպվում է վերաքննություն՝ նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ՝ օգոստոսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում: Սույն դրույթը չի վերաբերում «Համույթ», «Երգչախումբ», «Նվագախումբ», «Մարմնամարզություն» առարկաներին, որոնց ստուգարքը գնահատվում է «ստուգված»՝ նշված առարկաների հաճախումների առնվազն 75 տոկոսի դեպքում:
- Վերաքննության, ինչպես նաև ավարտական քննությունների քննական հանձնաժողովի կազմը և ժամանակացույցը համաձայնեցվում է Դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) հետ:
- Փոխադրական քննությունը կամ ստուգարքը անբավարար ստանալու դեպքում, կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60 և ավելի, կամ մեկ առարկայից ընդհանուր 16 և ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
- Դպրոցի և սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) փոխադարձ համաձայնությամբ՝ սովորողի անհատական պարապմունքների անընդմեջ մինչև 16 դասաժամ հարգելի բացակայության դասաժամերը կարող են համալրվել՝ Դպրոցի կողմից առաջարկված ժամանակացույցի համաձայն:
- Դրսեկության ձևով (էքստեռն) դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների և քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության, Դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ և Լիազոր մարմնի թույլտվության դեպքում:
- Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:
- Դրսեկության ձևով (էքստեռն) Դպրոցում ընդունելության կազմակերպման գործընթացն իրականացվում է մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ Դպրոցի երկրորդ կամ երրորդ դասարաններում, Լիազոր մարմնի համաձայնությամբ, տվյալ դասարան փոխադրվելու համար նախատեսված ստուգարքներն ու քննությունները հանձնելու դեպքում:
- Դպրոցից Դպրոց սովորողի տեղափոխությունը կարող է իրականացվել ուսումնական տարվա ընթացքում:
- Սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա սովորողին կարող է տրամադրվել երկարաժամկետ (ակադեմիական) արձակուրդ՝ մեկ տարի ժամկետով:
- Դպրոցի ավարտական վկայական ստանում են այն շրջանավարտները, որոնք հանձնել են ավարտական ստուգարքներն ու քննությունները, հաճախել են ուսումնական պլանով նախատեսված բոլոր դասաժամերի առնվազն 70%-ը: Սույն դրույթը չի վերաբերում 16-րդ կետի համաձայն դպրոց ընդունված շրջանավարտներին:
- Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական, հետդպրոցական, ինչպես նաև ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառություն:
- Տեսական առարկաների (սոլֆեջո, երաժշտական գրականություն, արվեստի պատմություն, երաժշտական գրագիտություն և ունկնդրում) խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
- Լիազոր մարմնի որոշմամբ՝ Դպրոցում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար եղանակով:
- Օրինակելի ուսումնական պլանի աղյուսակներում ներկայացված են տվյալ մասնագիտության ուսուցման առարկաների ցանկը և նվազագույն դասաժամերը, որոնք պարտադիր են ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցության համար, եթե «Լրացուցիչ պարզաբանումներ» բաժնում այլ բան նախատեսված չէ:
- Օրինակելի ուսումնական պլանի «Լրացուցիչ պարզաբանումներ» մասում ներկայացված է տվյալ բաժնում ուսուցման կազմակերպման գործընթացի մանրամասն նկարագիրը:
Աղյուսակ 1
ԴԱՇՆԱՄՈՒՐ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի | քննություն | ||||||
Շաբաթական դասաժամերի քանակը | ||||||||
I | II | III | IV | V | VI | VII | ||
Հիմնական առարկա | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | IV, VII |
Սոլֆեջո | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 2 | IV, VII |
Երաժշտական գրականություն | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | VII | |||
Երգչախումբ | 1 | 1 | 1 | 1 | 2 | 2 | 2 | |
Ընտրովի | 1 | 1 | 1 | 1 | 1 | 0.5 | ||
Ընդամենը շաբաթական | 4.5 | 5.5 | 5.5 | 7 | 8 | 8 | 8 |
Աղյուսակ 2
ԼԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
(Ջութակ, թավջութակ)
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի | քննություն | ||||||
Շաբաթական դասաժամերի քանակը | ||||||||
I | II | III | IV | V | VI | VII | ||
Հիմնական առարկա | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | IV, VII |
Սոլֆեջո | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 2 | IV, VII |
Երաժշտական գրականություն | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | VII | |||
Երգչախումբ կամ նվագախումբ կամ համույթ | 1 | 1 | 1 | 1 | 2 | 2 | 2 | |
Ընտրովի | 1 | 1 | 1 | 1 | 1 | 0.5 | ||
Ընդամենը շաբաթական | 4.5 | 5.5 | 5.5 | 7 | 8 | 8 | 8 |
Աղյուսակ 3
ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
(դասական, ժողովրդական, էստրադային)
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի | քննություն | ||||||
Շաբաթական դասաժամերի քանակը | ||||||||
I | II | III | IV | V | VI | VII | ||
Հիմնական առարկա | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 2 | 2 | IV, VII |
Սոլֆեջո | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 2 | IV, VII |
Երաժշտական գրականություն | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | VII | |||
երգչախումբ | 1 | 1 | 1 | 2 | 2 | 2 | ||
Ընտրովի | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 0.5 | |
Ընդամենը շաբաթական | 4 | 5 | 5 | 6.5 | 7.5 | 8 | 8 |
Աղյուսակ 4
ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
(դասական, ժողովրդական, էստրադային)
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի | քննություն | ||||
Շաբաթական դասաժամերի քանակը | ||||||
I | II | III | IV | V | ||
Հիմնական առարկա | 1.5 | 1.5 | 1.5 | 2 | 2 | III, V |
Սոլֆեջո | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 2 | III, V |
Երաժշտական գրականություն | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | V | |
երգչախումբ | 1 | 2 | 2 | 2 | ||
Ընտրովի | 1 | 1 | 1 | 1 | 0.5 | |
Ընդամենը շաբաթական | 4 | 6.5 | 7.5 | 8 | 8 |
Աղյուսակ 5
ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի | քննություն | ||||||
Շաբաթական դասաժամերի քանակը | ||||||||
I | II | III | IV | V | VI | VII | ||
Հիմնական առարկա | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | IV, VII |
Սոլֆեջո | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 2 | IV, VII |
Երաժշտական գրականություն | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | VII | |||
Երգչախումբ կամ նվագախումբ կամ համույթ | 1 | 1 | 1 | 1 | 2 | 2 | 2 | |
Ընտրովի | 1 | 1 | 1 | 1 | 1 | 0.5 | ||
Ընդամենը շաբաթական | 4.5 | 5.5 | 5.5 | 7 | 8 | 8 | 8 |
Աղյուսակ 6
ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԼՏ, ԿՈՆՏՐԱԲԱՍ, ՏՈՒԲԱ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի | քննություն | ||||
Շաբաթական դասաժամերի քանակը | ||||||
I | II | III | IV | V | ||
Հիմնական առարկա | 2 | 2 | 2 | 2 | 2 | III, V |
Սոլֆեջո | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 2 | III, V |
Երաժշտական գրականություն | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | V | |
Երգչախումբ կամ նվագախումբ կամ համույթ | 1 | 1 | 2 | 2 | 2 | |
Ընտրովի | 1 | 1 | 1 | 0.5 | ||
Ընդամենը շաբաթական | 4.5 | 7 | 8 | 8 | 8 |
2 ․ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
- Երաժշտարվեստի բաժիններում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաների համար:
- «Հիմնական առարկա» և «Ընտրովի» առարկաների ուսուցումը կազմակերպվում է անհատական, իսկ «Սոլֆեջո», «Երաժշտական գրականություն» և «Համույթ կամ նվագախումբ կամ երգչախումբ» առարկաների ուսուցումը` խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ «Ազգային նվագարաններ» բաժնի «Դհոլ» երաժշտական գործիքի «Հիմնական առարկա» դասաժամերի, որի 50%-ը հատկացվում է անհատական, 50%-ը՝ 3-6 սովորողից բաղկացած խմբային պարապմունքների համար:
- «Երգեցողություն» բաժնի «Հիմնական առարկա» դասաժամի տևողությունը սահմանվում է 40 րոպե:
- «Համույթ» առարկայի ուսուցումը կազմակերպվում է 3-12, «Նվագախումբ»-ը՝ 13-25, իսկ
«Երգչախումբ»-ը՝ 20-35 սովորողներից բաղկացած խմբային պարապմունքներով: Ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից, ինչպես նաև «Համույթ» և «Նվագախումբ» առարկաների պարապմունքների առանձնահատկություններից` «Համույթ» առարկայի համար
12 և «Նվագախումբ» առարկայի համար 19 սովորողներից բաղկացած խմբի պարապմունքների համար սահմանել մեկ միավոր համույթի և նվագախմբի ղեկավարների համար (նշված թվաքանակից ցածր կամ բարձր կազմերի դեպքում՝ համամասնորեն նվազեցնելով կամ ավելացնելով հատկացվող միավորը): Նույն հիմքով և սկզբունքով՝ 27 սովորողից բաղկացած երգչախմբի ղեկավարի և կոնցերտմայստերի համար սահմանել համապատասխանաբար 1 և 0.5-1 միավոր:
- «Համույթ», «Նվագախումբ» կամ «Երգչախումբ» առարկայի բաշխումն ըստ սովորողների իրականացվում է Դպրոցի կողմից: «Համույթ» և «Նվագախումբ» առարկաների պարապմունքները 7-ամյա կրթության պարագայում իրականացվում են 3-րդ, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 2-րդ դասարանից:
- «Ընտրովի» առարկայի դասաժամերը հատկացվում են հետևյալ առարկաների պարապմունքների համար՝ այլ երաժշտական գործիք, երգեցողություն, ընդհանուր դաշնամուր, թերթից ընթերցում, կոմպոզիցիա, ինչպես նաև նվագակցություն և գործիքային դուետ (բարձր դասարանների սովորողների համար):
- Ելնելով դպրոցի շենքային պայմաններից, ինչպես նաև՝ դպրոցի նյութատեխնիկական համապատասխան հագեցվածության պարագայում՝ «Ընտրովի» առարկայի 0.5 դասաժամը կարող է հատկացվել «Ընդհանուր դաշնամուր» առարկայի պարապմունքների համար:
«Երգեցողություն» բաժնի համար նախատեսված «Ընտրովի» առարկայի դասաժամերը հատկացվում են «Ընդհանուր դաշնամուր» առարկային:
- «Հիմնական առարկա» (բացի դաշնամուր, տավիղ, ակորդեոն, դհոլ, կիթառ երաժշտական գործիքներից) դասաժամի անցկացման համար հատկացվում են դաշնամուրային նվագակցության ժամեր՝ ուսումնական տարվա համար՝ 20-40 ժամի չափով:
«Դաշնամուր» բաժնում նվագակցության դասաժամերը (կոնցերտային նվագակցություն/ իլյուստրացիա) տրամադրվում են 4-7-րդ դասարանների սովորողների համար՝ ուսումնական տարվա համար՝ 20 ժամի չափով:
- Լրացուցիչ վարձավճարով երաժշտարվեստի բաժնի սովորողները կարող են ստանալ հավելյալ ուսումնառություն՝ այլ հիմնական առարկայի (երկրորդ գործիք/ երգեցողություն) գծով:
- «Ալտ», «Կոնտրաբաս», «Տուբա» երաժշտական գործիքների ուսուցումը նպատակահարմար է կազմակերպել բարձր դասարանների սովորողների համար, կամ 5-ամյա կրթության դեպքում՝ 12-13 տարեկան երեխաների ընդունելության կազմակերպման միջոցով:
Աղյուսակ 7
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի | քննություն | ||||||
Շաբաթական դասաժամերի քանակը | ||||||||
I | II | III | IV | V | VI | VII | ||
Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն | 2 | 2 | 2 | |||||
Կիրառական արվեստի հիմունքներ | 2 | 2 | 2 | |||||
Ծեփագործություն | 2 | 2 | 2 | |||||
Գծանկար | 3 | 3 | 4 | 4 | VII | |||
Գունանկար | 3 | 3 | 3 | 3 | VII | |||
Կոմպոզիցիա (ստեղծագործական թեմատիկ նկարչություն) հաստոցային/կիրառական | 2/1 | 2/1 | 2/1 | 2/1 | VII | |||
Քանդակ կամ կիրառական արվեստ | 2 | 2 | 1 | 1 | VII | |||
Արվեստի պատմություն. Կերպարվեստ | 1 | 1 | 1 | 1 | ||||
Ընդամենը շաբաթական | 6 | 6 | 6 | 12 | 12 | 12 | 12 |
Աղյուսակ 8
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի | քննություն | |||
Շաբաթական դասաժամերի քանակը | |||||
I | II | III | IV | ||
Գծանկար | 3 | 3 | 4 | 4 | IV |
Գունանկար | 3 | 3 | 3 | 3 | IV |
Կոմպոզիցիա (ստեղծագործական թեմատիկ նկարչություն) հաստոցային/կիրառական | 2/1 | 2/1 | 2/1 | 2/1 | IV |
Քանդակ կամ կիրառական արվեստ | 2 | 2 | 1 | 1 | IV |
Արվեստի պատմություն.Կերպարվեստ | 1 | 1 | 1 | 1 | |
Ընդամենը շաբաթական | 12 | 12 | 12 | 12 |
3 ․
- Կերպարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 4-ամյա կրթության դեպքում՝ 10-12 տարեկան երեխաների համար
- Դպրոցի հայեցողությամբ «Կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:
- Խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
- Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`
- դասաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար՝ շաբաթական 0.25 դասաժամի հաշվարկով.
- պլեներային աշխատանքի դասաժամեր՝ յուրաքանչյուր խմբի համար շաբաթական մինչև 1,5 դասաժամի հաշվարկով:
- Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, ֆինանսական և նյութատեխնիկական հագեցվածության հնարավորություններից՝ բարձր դասարաններում յուրաքանչյուր խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա:
Աղյուսակ 9
ՊԱՐԱՐՎԵՍՏ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի | քննություն | ||||||
Շաբաթական դասաժամերի քանակը | ||||||||
I | II | III | IV | V | VI | VII | ||
Դասական պար | 4.5 | 4.5 | 4.5 | 4.5 | 4.5 | VII | ||
Հայկական ժողովրդական պար | 2 | 2 | 2 | 2 | 2 | VII | ||
Ժամանակակից պար | 1 | 1 | 1 | 1 | VII | |||
Պատմակենցաղային պար | 2 | |||||||
Ժողբնորոշ պար | 1.5 | 1.5 | 1.5 | VII | ||||
Ռիթմիկա և պար | 4 | 4 | ||||||
Մարմնամարզություն | 1.5 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 1 | |
Երաժշտական գրագիտություն | 1 | 1 | 1 | 1 | 1 | |||
Արվեստի պատմություն. Պարարվեստ | 1 | 1 | 1 | 1 | ||||
Ընդամենը շաբաթական | 5.5 | 6 | 10.5 | 10.5 | 12 | 12 | 12 |
Աղյուսակ 10
ՊԱՐԱՐՎԵՍՏ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի | քննություն | ||||
Շաբաթական դասաժամերի քանակը | ||||||
I | II | III | IV | V | ||
Դասական պար | 4.5 | 4.5 | 4.5 | 4.5 | 4.5 | V |
Հայկական ժողովրդական պար | 2 | 2 | 2 | 2 | 2 | V |
Ժամանակակից պար | 1 | 1 | 1 | 1 | V | |
Պատմակենցաղային պար | 2 | |||||
Ժողբնորոշ պար | 1.5 | 1.5 | 1.5 | V | ||
Մարմնամարզություն | 1 | 1 | 1 | 1 | 1 | |
Երաժշտական գրագիտություն | 1 | 1 | 1 | 1 | 1 | |
Արվեստի պատմություն. Պարարվեստ | 1 | 1 | 1 | 1 | ||
Ընդամենը շաբաթական | 10 | 10.5 | 12 | 12 | 12 |
- ․ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
- Պարարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-8 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաների համար:
- Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով:
- «Դասական պար», «Հայկական պար», «ժամանակակից պար», «Պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 8-12, իսկ «Ռիթմիկա և պար»,
«Մարմնամարզություն» /պարտեր/ առարկաների խմբերում՝ 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված՝ տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):
- Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`
- դասաժամեր նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար՝ շաբաթական 1 դասաժամի հաշվարկով.
- դասաժամեր «Բեմական փորձառություն» առարկայի պարապմունքների համար՝ շաբաթական 2 դասաժամի հաշվարկով.
- նվագակցության ժամեր՝ «Բեմական փորձառություն» և Աղյուսակ 9-ի 1-7-րդ և 10-ի 1- 6-րդ կետերի առարկաների պարապմունքների համար՝ նշված դասաժամերին համապատասխան.
- Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, նյութատեխնիկական հագեցվածության և ֆինանսական հնարավորություններից՝ բարձր դասարաններում յուրաքանչյուր սովորողի կամ խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա:
«Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն (անհատական), ստեպ, դերասանի վարպետություն (խմբային):
Աղյուսակ 11
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի | քննություն | ||||||
Շաբաթական դասաժամերի քանակը | ||||||||
I | II | III | IV | V | VI | VII | ||
Դերասանի վարպետություն | 2 | 2 | 2 | 2 | 2 | 3 | 3 | IV, VII |
Բեմական խոսք | 1 | 1 | 1 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | IV, VII |
Բեմական շարժում | 1 | 1 | 1 | 1 | ||||
Արվեստի պատմություն. Թատրոն | 1 | 1 | 1 | 1 | ||||
Պար | 1 | 1 | 1 | 1 | 1 | |||
Ռիթմիկա | 1 | 1 | ||||||
Երաժշտական գրագիտություն | 1 | 1 | 1 | 1 | 1 | |||
Ընդամենը շաբաթական | 4 | 4 | 4.5 | 7.5 | 7.5 | 8.5 | 8.5 |
Աղյուսակ 12
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի | քննություն | ||||
Շաբաթական դասաժամերի քանակը | ||||||
I | II | III | IV | V | ||
Դերասանի վարպետություն | 2 | 2 | 2 | 3 | 3 | V |
Բեմական խոսք | 1 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | V |
Բեմական շարժում | 1 | 1 | 1 | 1 | ||
Արվեստի պատմություն. Թատրոն | 1 | 1 | 1 | 1 | ||
Պար | 1 | 1 | 1 | 1 | ||
Ռիթմիկա | 1 | |||||
Երաժշտական գրագիտություն | 1 | 1 | 1 | 1 | 1 | |
Ընդամենը շաբաթական | 5 | 7.5 | 7.5 | 8.5 | 8.5 |
- ․ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
- Թատերարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաների համար:
- Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով:
- Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12 սովորող, «Բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:
- Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`
- դասաժամեր նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար՝ շաբաթական 1 դասաժամի հաշվարկով.
- դասաժամեր «Բեմական փորձառություն» առարկայի պարապմունքների համար՝ շաբաթական 2 դասաժամի հաշվարկով.
- Նվագակցողին հատկացվող ժամեր՝ շաբաթական առնվազն 0.25 ժամի չափով՝
«Ընտրովի» առարկայի համար (բացի դաշնամուր, ակորդեոն, դհոլ, կիթառ գործիքների):
- Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, նյութատեխնիկական հագեցվածության և ֆինանսական հնարավորություններից՝ յուրաքանչյուր սովորողի կամ խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն (անհատական), գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, (խմբային) և այլն: