Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ուսումնական պլանները՝ 2024-2025 ուսումնական տարվա համար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 15-ին հրաման է ստորագրել և հաստատել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն հավելվածի:

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ,

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2024-2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

1    ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

  1. Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ` Դպրոց) ուսումնական տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան:
  2. Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է, ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:
  3. Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ:
  4. Առարկաների և դասաժամերի քանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
  5. Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները:
  6. Անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:
  7. Դպրոցի սովորողների (այսուհետ՝ սովորող) գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով յուրաքանչյուր կիսամյակի վերջում կազմակերպվող տարբերակված ստուգարքներով, ինչպես նաև քննություններով, որի ժամանակացույցը ներկայացված է համապատասխան աղյուսակներում:
  8. Տարբերակված ստուգարքների, քննությունների անցկացման համար Դպրոցի տնօրենի հրամանով ձևավորվում են առնվազն երեք մասնագետից բաղկացած հանձնաժողովներ:
  9. Քննությունը գնահատվում է գնահատման 10 միավորային համակարգով, գնահատականը համարվում է բավարար՝ 3, 4, 5, լավ՝ 6, 7, 8 և գերազանց՝ 9, 10 միավորների դեպքում:
  10. Փոխադրական քննությունը և տարբերակված ստուգարքը անբավարար ստանալու դեպքում, տվյալ առարկայի համար կազմակերպվում է վերաքննություն՝ նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ՝ օգոստոսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում: Սույն դրույթը չի վերաբերում «Համույթ», «Երգչախումբ», «Նվագախումբ», «Մարմնամարզություն» առարկաներին, որոնց ստուգարքը գնահատվում է «ստուգված»՝ նշված առարկաների հաճախումների առնվազն 75 տոկոսի դեպքում:
  11. Վերաքննության, ինչպես նաև ավարտական քննությունների քննական հանձնաժողովի կազմը և ժամանակացույցը համաձայնեցվում է Դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) հետ:
  12. Փոխադրական քննությունը կամ ստուգարքը անբավարար ստանալու դեպքում, կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60 և ավելի, կամ մեկ առարկայից ընդհանուր 16 և ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
  13. Դպրոցի և սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) փոխադարձ համաձայնությամբ՝ սովորողի անհատական պարապմունքների անընդմեջ մինչև 16 դասաժամ հարգելի բացակայության դասաժամերը կարող են համալրվել՝ Դպրոցի կողմից առաջարկված ժամանակացույցի համաձայն:
  14. Դրսեկության ձևով (էքստեռն) դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների և քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության, Դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ և Լիազոր մարմնի թույլտվության դեպքում:
  15. Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:
  16. Դրսեկության ձևով (էքստեռն) Դպրոցում ընդունելության կազմակերպման գործընթացն իրականացվում է մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ Դպրոցի երկրորդ կամ երրորդ դասարաններում, Լիազոր մարմնի համաձայնությամբ, տվյալ դասարան փոխադրվելու համար նախատեսված ստուգարքներն ու քննությունները հանձնելու դեպքում:
  17. Դպրոցից Դպրոց սովորողի տեղափոխությունը կարող է իրականացվել ուսումնական տարվա ընթացքում:
  18. Սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա սովորողին կարող է տրամադրվել երկարաժամկետ (ակադեմիական) արձակուրդ՝ մեկ տարի ժամկետով:
  19. Դպրոցի ավարտական վկայական ստանում են այն շրջանավարտները, որոնք հանձնել են ավարտական ստուգարքներն ու քննությունները, հաճախել են ուսումնական պլանով նախատեսված բոլոր դասաժամերի առնվազն 70%-ը: Սույն դրույթը չի վերաբերում 16-րդ կետի համաձայն դպրոց ընդունված շրջանավարտներին:
  20. Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական, հետդպրոցական, ինչպես նաև ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառություն:
  21. Տեսական առարկաների (սոլֆեջո, երաժշտական գրականություն, արվեստի պատմություն, երաժշտական գրագիտություն և ունկնդրում) խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
  22. Լիազոր մարմնի որոշմամբ՝ Դպրոցում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար եղանակով:
  23. Օրինակելի ուսումնական պլանի աղյուսակներում ներկայացված են տվյալ մասնագիտության ուսուցման առարկաների ցանկը և նվազագույն դասաժամերը, որոնք պարտադիր են ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցության համար, եթե «Լրացուցիչ պարզաբանումներ» բաժնում այլ բան նախատեսված չէ:
  24. Օրինակելի ուսումնական պլանի «Լրացուցիչ պարզաբանումներ» մասում ներկայացված է տվյալ բաժնում ուսուցման կազմակերպման գործընթացի մանրամասն նկարագիրը:

Աղյուսակ 1

ԴԱՇՆԱՄՈՒՐ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V VI VII
Հիմնական առարկա 2 2 2 2 2 2 2 IV, VII
Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 IV, VII
Երաժշտական գրականություն 1.5 1.5 1.5 1.5 VII
Երգչախումբ 1 1 1 1 2 2 2
Ընտրովի 1 1 1 1 1 0.5
Ընդամենը շաբաթական 4.5 5.5 5.5 7 8 8 8

Աղյուսակ 2

ԼԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

(Ջութակ, թավջութակ)

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V VI VII
Հիմնական առարկա 2 2 2 2 2 2 2 IV, VII
Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 IV, VII
Երաժշտական գրականություն 1.5 1.5 1.5 1.5 VII
Երգչախումբ կամ նվագախումբ կամ համույթ 1 1 1 1 2 2 2
Ընտրովի 1 1 1 1 1 0.5
Ընդամենը շաբաթական 4.5 5.5 5.5 7 8 8 8

Աղյուսակ 3

ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ

(դասական, ժողովրդական, էստրադային)

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V VI VII
Հիմնական առարկա 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 2 IV, VII
Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 IV, VII
Երաժշտական գրականություն 1.5 1.5 1.5 1.5 VII
երգչախումբ 1 1 1 2 2 2
Ընտրովի 1 1 1 1 1 1 0.5
Ընդամենը շաբաթական 4 5 5 6.5 7.5 8 8

Աղյուսակ 4

ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ

(դասական, ժողովրդական, էստրադային)

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V
Հիմնական առարկա 1.5 1.5 1.5 2 2 III, V
Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 2 III, V
Երաժշտական գրականություն 1.5 1.5 1.5 1.5 V
երգչախումբ 1 2 2 2
Ընտրովի 1 1 1 1 0.5
Ընդամենը շաբաթական 4 6.5 7.5 8 8

Աղյուսակ 5

ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V VI VII
Հիմնական առարկա 2 2 2 2 2 2 2 IV, VII
Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 IV, VII
Երաժշտական գրականություն 1.5 1.5 1.5 1.5 VII
Երգչախումբ կամ նվագախումբ կամ համույթ 1 1 1 1 2 2 2
Ընտրովի 1 1 1 1 1 0.5
Ընդամենը շաբաթական 4.5 5.5 5.5 7 8 8 8

Աղյուսակ 6

ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԼՏ, ԿՈՆՏՐԱԲԱՍ, ՏՈՒԲԱ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V
Հիմնական առարկա 2 2 2 2 2 III, V
Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 2 III, V
Երաժշտական գրականություն 1.5 1.5 1.5 1.5 V
Երգչախումբ կամ նվագախումբ կամ համույթ 1 1 2 2 2
Ընտրովի 1 1 1 0.5
Ընդամենը շաբաթական 4.5 7 8 8 8

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

  1. Երաժշտարվեստի բաժիններում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաների համար:
  2. «Հիմնական առարկա» և «Ընտրովի» առարկաների ուսուցումը կազմակերպվում է անհատական, իսկ «Սոլֆեջո», «Երաժշտական գրականություն» և «Համույթ կամ նվագախումբ կամ երգչախումբ» առարկաների ուսուցումը` խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ «Ազգային նվագարաններ» բաժնի «Դհոլ» երաժշտական գործիքի «Հիմնական առարկա» դասաժամերի, որի 50%-ը հատկացվում է անհատական, 50%-ը՝ 3-6 սովորողից բաղկացած խմբային պարապմունքների համար:
  3. «Երգեցողություն» բաժնի «Հիմնական առարկա» դասաժամի տևողությունը սահմանվում է 40 րոպե:
  4. «Համույթ» առարկայի ուսուցումը կազմակերպվում է 3-12, «Նվագախումբ»-ը՝ 13-25, իսկ

«Երգչախումբ»-ը՝ 20-35 սովորողներից բաղկացած խմբային պարապմունքներով: Ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից, ինչպես նաև «Համույթ» և «Նվագախումբ» առարկաների պարապմունքների առանձնահատկություններից` «Համույթ» առարկայի համար

12 և «Նվագախումբ» առարկայի համար 19 սովորողներից բաղկացած խմբի պարապմունքների համար սահմանել մեկ միավոր համույթի և նվագախմբի ղեկավարների համար (նշված թվաքանակից ցածր կամ բարձր կազմերի դեպքում՝ համամասնորեն նվազեցնելով կամ ավելացնելով հատկացվող միավորը): Նույն հիմքով և սկզբունքով՝ 27 սովորողից բաղկացած երգչախմբի ղեկավարի և կոնցերտմայստերի համար սահմանել համապատասխանաբար 1 և 0.5-1 միավոր:

  1. «Համույթ», «Նվագախումբ» կամ «Երգչախումբ» առարկայի բաշխումն ըստ սովորողների իրականացվում է Դպրոցի կողմից: «Համույթ» և «Նվագախումբ» առարկաների պարապմունքները 7-ամյա կրթության պարագայում իրականացվում են 3-րդ, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 2-րդ դասարանից:
  2. «Ընտրովի» առարկայի դասաժամերը հատկացվում են հետևյալ առարկաների պարապմունքների համար՝ այլ երաժշտական գործիք, երգեցողություն, ընդհանուր դաշնամուր, թերթից ընթերցում, կոմպոզիցիա, ինչպես նաև նվագակցություն և գործիքային դուետ (բարձր դասարանների սովորողների համար):
  3. Ելնելով դպրոցի շենքային պայմաններից, ինչպես նաև՝ դպրոցի նյութատեխնիկական համապատասխան հագեցվածության պարագայում՝ «Ընտրովի» առարկայի 0.5 դասաժամը կարող է հատկացվել «Ընդհանուր դաշնամուր» առարկայի պարապմունքների համար:

«Երգեցողություն» բաժնի համար նախատեսված «Ընտրովի» առարկայի դասաժամերը հատկացվում են «Ընդհանուր դաշնամուր» առարկային:

  1. «Հիմնական առարկա» (բացի դաշնամուր, տավիղ, ակորդեոն, դհոլ, կիթառ երաժշտական գործիքներից) դասաժամի անցկացման համար հատկացվում են դաշնամուրային նվագակցության ժամեր՝ ուսումնական տարվա համար՝ 20-40 ժամի չափով:

«Դաշնամուր» բաժնում նվագակցության դասաժամերը (կոնցերտային նվագակցություն/ իլյուստրացիա) տրամադրվում են 4-7-րդ դասարանների սովորողների համար՝ ուսումնական տարվա համար՝ 20 ժամի չափով:

  1. Լրացուցիչ վարձավճարով երաժշտարվեստի բաժնի սովորողները կարող են ստանալ հավելյալ ուսումնառություն՝ այլ հիմնական առարկայի (երկրորդ գործիք/ երգեցողություն) գծով:
  2. «Ալտ», «Կոնտրաբաս», «Տուբա» երաժշտական գործիքների ուսուցումը նպատակահարմար է կազմակերպել բարձր դասարանների սովորողների համար, կամ 5-ամյա կրթության դեպքում՝ 12-13 տարեկան երեխաների ընդունելության կազմակերպման միջոցով:

Աղյուսակ 7

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V VI VII
Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն 2 2 2
Կիրառական արվեստի հիմունքներ 2 2 2
Ծեփագործություն 2 2 2
Գծանկար 3 3 4 4 VII
Գունանկար 3 3 3 3 VII
Կոմպոզիցիա (ստեղծագործական թեմատիկ նկարչություն) հաստոցային/կիրառական 2/1 2/1 2/1 2/1 VII
Քանդակ կամ կիրառական արվեստ 2 2 1 1 VII
Արվեստի պատմություն. Կերպարվեստ 1 1 1 1
Ընդամենը շաբաթական 6 6 6 12 12 12 12

Աղյուսակ 8

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV
Գծանկար 3 3 4 4 IV
Գունանկար 3 3 3 3 IV
Կոմպոզիցիա (ստեղծագործական թեմատիկ նկարչություն) հաստոցային/կիրառական 2/1 2/1 2/1 2/1 IV
Քանդակ կամ կիրառական արվեստ 2 2 1 1 IV
Արվեստի պատմություն.Կերպարվեստ 1 1 1 1
Ընդամենը շաբաթական 12 12 12 12

3

  1. Կերպարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 4-ամյա կրթության դեպքում՝ 10-12 տարեկան երեխաների համար
  2. Դպրոցի հայեցողությամբ «Կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:
  3. Խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
  4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`
    1. դասաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար՝ շաբաթական 0.25 դասաժամի հաշվարկով.
    2. պլեներային աշխատանքի դասաժամեր՝ յուրաքանչյուր խմբի համար շաբաթական մինչև 1,5 դասաժամի հաշվարկով:
  5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, ֆինանսական և նյութատեխնիկական հագեցվածության հնարավորություններից՝ բարձր դասարաններում յուրաքանչյուր խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա:

Աղյուսակ 9

ՊԱՐԱՐՎԵՍՏ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V VI VII
Դասական պար 4.5 4.5 4.5 4.5 4.5 VII
Հայկական ժողովրդական պար 2 2 2 2 2 VII
Ժամանակակից պար 1 1 1 1 VII
Պատմակենցաղային պար 2
Ժողբնորոշ պար 1.5 1.5 1.5 VII
Ռիթմիկա և պար 4 4
Մարմնամարզություն 1.5 2 1 1 1 1 1
Երաժշտական գրագիտություն 1 1 1 1 1
Արվեստի պատմություն. Պարարվեստ 1 1 1 1
Ընդամենը շաբաթական 5.5 6 10.5 10.5 12 12 12

Աղյուսակ 10

ՊԱՐԱՐՎԵՍՏ

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V
Դասական պար 4.5 4.5 4.5 4.5 4.5 V
Հայկական ժողովրդական պար 2 2 2 2 2 V
Ժամանակակից պար 1 1 1 1 V
Պատմակենցաղային պար 2
Ժողբնորոշ պար 1.5 1.5 1.5 V
Մարմնամարզություն 1 1 1 1 1
Երաժշտական գրագիտություն 1 1 1 1 1
Արվեստի պատմություն. Պարարվեստ 1 1 1 1
Ընդամենը շաբաթական 10 10.5 12 12 12

  • ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
  1. Պարարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-8 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաների համար:
  2. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով:
  3. «Դասական պար», «Հայկական պար», «ժամանակակից պար», «Պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 8-12, իսկ «Ռիթմիկա և պար»,

«Մարմնամարզություն» /պարտեր/ առարկաների խմբերում՝ 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված՝ տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):

  1. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`
    1. դասաժամեր նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար՝ շաբաթական 1 դասաժամի հաշվարկով.
    2. դասաժամեր «Բեմական փորձառություն» առարկայի պարապմունքների համար՝ շաբաթական 2 դասաժամի հաշվարկով.
    3. նվագակցության ժամեր՝ «Բեմական փորձառություն» և Աղյուսակ 9-ի 1-7-րդ և 10-ի 1- 6-րդ կետերի առարկաների պարապմունքների համար՝ նշված դասաժամերին համապատասխան.
  2. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, նյութատեխնիկական հագեցվածության և ֆինանսական հնարավորություններից՝ բարձր դասարաններում յուրաքանչյուր սովորողի կամ խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա:

«Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն (անհատական), ստեպ, դերասանի վարպետություն (խմբային):

Աղյուսակ 11

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V VI VII
Դերասանի վարպետություն 2 2 2 2 2 3 3 IV, VII
Բեմական խոսք 1 1 1 1.5 1.5 1.5 1.5 IV, VII
Բեմական շարժում 1 1 1 1
Արվեստի պատմություն. Թատրոն 1 1 1 1
Պար 1 1 1 1 1
Ռիթմիկա 1 1
Երաժշտական գրագիտություն 1 1 1 1 1
Ընդամենը շաբաթական 4 4 4.5 7.5 7.5 8.5 8.5

Աղյուսակ 12

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V
Դերասանի վարպետություն 2 2 2 3 3 V
Բեմական խոսք 1 1.5 1.5 1.5 1.5 V
Բեմական շարժում 1 1 1 1
Արվեստի պատմություն. Թատրոն 1 1 1 1
Պար 1 1 1 1
Ռիթմիկա 1
Երաժշտական գրագիտություն 1 1 1 1 1
Ընդամենը շաբաթական 5 7.5 7.5 8.5 8.5

  • ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
  1. Թատերարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաների համար:
  2. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով:
  3. Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12 սովորող, «Բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:
  4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`
    1. դասաժամեր նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար՝ շաբաթական 1 դասաժամի հաշվարկով.
    2. դասաժամեր «Բեմական փորձառություն» առարկայի պարապմունքների համար՝ շաբաթական 2 դասաժամի հաշվարկով.
    3. Նվագակցողին հատկացվող ժամեր՝ շաբաթական առնվազն 0.25 ժամի չափով՝

«Ընտրովի» առարկայի համար (բացի դաշնամուր, ակորդեոն, դհոլ, կիթառ գործիքների):

  1. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, նյութատեխնիկական հագեցվածության և ֆինանսական հնարավորություններից՝ յուրաքանչյուր սովորողի կամ խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն (անհատական), գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, (խմբային) և այլն:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել