«Շուշիի երկրորդ գլոբալ մեդիաֆորումի» ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահների հետ հանդիպումների մասին։
Նա իր խոսքում մեղադրել է ՀՀ նախորդ նախագահներին, թե իբր նրանք ցեղասպանություն են արել։
«Իմանալով, որ նախորդ երկու նախագահները եղել են Ադրբեջանի դեմ «ցեղասպանություն» իրականացնողներից, այդ թվում՝ Խոջալուում, ինձ համար տհաճ էր նրանց ձեռքերը ստիպված սեղմելը։ Բայց ես դա արեցի հանուն խաղաղության և մեր հողերի «ազատագրման»։ Որպես նախագահ, ես ստիպված էի մի կողմ դնել իմ բոլոր անձնական զգացմունքներն ու էմոցիաները։ Այսինքն՝ նման պարտավորություն ստանձնած մարդը պետք է էմոցիաները մի կողմ դնի։ Այս հանդիպումները օգնե՞լ են «վերականգնել» մեր տարածքները, կարծում եմ՝ այո, դրանք օգտակար էին»։,-ասել է նա։