Կարող եմ ասել, որ մենք ականատես ենք պատմական վերափոխման Հարավային Կովկասում, որտեղ տեղի են ունենում պատմական և աշխարհաքաղաքական փոփոխություններ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ «Շուշիի երկրորդ գլոբալ մեդիաֆորումում»:
«Իհարկե, կարևորագույն իրադարձությունը մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնումն էր սեպտեմբերին։ Սա կարևոր իրադարձություն էր մեր ժամանակակից պատմության մեջ»,-նշել է երկրի ղեկավարը։