Նախարարի հրամանը՝ աշակերտների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների վերաբերյալ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել 2014-ին հաստատված՝ Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նոր կարգավորումները սկսելու են գործել 2025-ի հունվարի 1-ից։ Նշված օրվանից հետո օրինակելի ճաշացուցակը կազմվելու է ուսումնական հաստատության բուժաշխատողի կողմից։

Այսպիսով, ուսումնական հաստատությունների սովորողների սննդի օրաբաժնում պահպանվելու է հաշվեկշռված սնուցման հիմնական սկզբունքը ըստ սննդային հիմնական բաղադրիչների` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցության: Սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-30%-ը ապահովվելու է ի հաշիվ սպիտակուցների, 25-35%-ը` ճարպերի, որից հագեցած ճարպաթթուները 10%-ից ոչ ավել, 45-65%-ը` ածխաջրերի, որից ավելացված շաքարները` 10%-ից ոչ ավել։

Գործող կարգավորման մեջ նշվում է, որ հիմնական բաղադրիչների` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցությունը՝ 1:1:4 (կախված տարիքից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից 1:1,2:4,6), կամ սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-15 %-ը ապահովվում է ի հաշիվ սպիտակուցների, 30-32%-ը` ճարպերի, 55-60%-ը` ածխաջրերի, իսկ Կալցիումի (Ca) և Ֆոսֆորի (P) հարաբերակցությունը` 1:1,5:

Ճաշացուցակում ներառվելու են.

1) Միրգ և բանջարեղեն.

ա․ առնվազն մեկ չափաբաժին բանջարեղեն կամ աղցան, բացառությամբ օսլա պարունակող բանջարեղենից (կարտոֆիլ, կանաչ ոլոռ, եգիպտացորեն)` ամեն օր․

բ․ առնվազն մեկ չափաբաժին միրգ` ամեն օր․

գ․ առնվազն երեք տարբեր մրգեր և երեք տարբեր բանջարեղեն` ամեն շաբաթ.

2) Կաթ և կաթնամթերք.

ա․ անյուղ կամ ցածր յուղայնությամբ (առավելագույնը 2,5% յուղայնությամբ) կաթը՝ կամ անյուղ կամ ցածր յուղայնությամբ (առավելագույնը 2,5% յուղայնությամբ, բացառությամբ կաթնաշոռը) կաթնաթթվային սննդամթերք` առնվազն մեկ չափաբաժին` ամեն օր.

բ․ պանիրը, կաթնաշոռը` շաբաթական 2-3 անգամ․

3) Միս, ձուկ, ձու, լոբազգիներ (սպիտակուցի աղբյուրներ).

ա․ սննդի այս խմբից մեկ չափաբաժին` ամեն օր․

բ․ մսի, թռչնամսի կամ ձկան մեկ չափաբաժին` շաբաթական 2-3 անգամ․

4) Ըմպելիքներ.

ա․ խմելու ջուր` մշտապես․

բ․ անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթ` ամեն օր․

գ․ 100% մրգային կամ բանջարեղենային հյութ, առանց ավելացված շաքարի կամ մեղրի (առավելագույնը 150 մլ)․

դ․ մրգային կամ բանջարեղենային հյութ (առանց շաքարի կամ մեղրի ավելացման),

ե․ պարզ ֆերմենտացված կաթով (օրինակ՝ ըմպելի յոգուրտ) ըմպելիքներ (ցածր յուղայնությամբ)․

զ․ թեյ (12 տարեկանից բարձր երեխաների համար), տաք շոկոլադ, կակաո (ոչ ավել քան 5գր ավելացված շաքարի պարունակությամբ)․

5) Օսլա պարունակող սննդամթերք (օրինակ` հաց, ձավարեղեն, կարտոֆիլ).

ա․ այս խմբից առնվազն մեկ չափաբաժին` ամեն օր․

բ․ այս խմբից տարբեր մթերքներ` շաբաթական առնվազն 3 անգամ․

գ․ հաց` առանց ավելացված կենդանական կամ բուսական յուղի` ամեն օր․

դ․ ամբողջահատիկից պատրաստված հաց` շաբաթական առնվազն մեկ օր․

ե․ ամբողջահատիկ պարունակող սնունդ` շաբաթական առնվազն 2 անգամ․

զ․ ամբողջահատիկը ներառում է ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն․

6) Ճարպի, շաքարի և աղի բարձր պարունակությամբ սնունդ.

ա․ խմորեղեն (ոչ կրեմային)` առավելագույնը երկու չափաբաժին շաբաթական․

բ․ որպես խորտիկ թույլատրվում է օգտագործել ընկուզեղեն, բանջարեղեն և միրգ՝ առանց աղի, շաքարի կամ ճարպի ավելացման․

գ․ համեմված միջուտեստներ կամ չորահացեր կարելի է մատուցել ճաշի ժամանակ մրգերի կամ բանջարեղենի կամ կաթնամթերքի հետ․

դ․ չի թույլատրվում կրեմային հրուշակեղեն, շոկոլադ և շոկոլադապատ արտադրանք կամ այլ աղանդեր (բացառությամբ յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ)․

ե․ աղը չպետք է հասանելի լինի պատրաստի սննդին ավելացնելու համար․

զ․ ցանկացած համեմունք պետք է տրամադրվի սահմանափակ չափաբաժիններով։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ (ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ, ՃԱՐՊԵՐ, ԱԾԽԱՋՐԵՐ), ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ, ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՄԻՋԻՆԱՑՎԱԾ ՆՈՐՄԵՐԸ

Հ/հ Սննդային նյութերի անվանումը 6-10

տարեկան

11 -14*

տարեկան

տղաներ

11-14* տարեկան

աղջիկներ

15-18* տարեկան տղաներ 15-18* տարեկան աղջիկներ
1. Սպիտակուցներ (գ) 26 41 41 56 47
2. Ճարպեր (գ) 50-70 70-97 64-89 80-112 70-97
3. Այդ թվում՝ հագեցած (գ)` ոչ ավել քան 20 27 25 32 27
4. Ածխաջրեր(գ) 202-292 281-406 258-373 326-471 281-406
5. Բջջանք (առնվազն) (գ) 21 25 25 25 25
6. Էներգիա (կկալ) 1800 2 500 2 300 2 900 2 500
7. Վիտամիններ
1) Վիտամին Բ1 (մգ) 0,9 1,2 1,1 1,2 1,1
2) Վիտամին Բ2 (մգ) 0,9 1,3 1 1,3 1
3) Վիտամին Բ6 (մգ) 1 1,3 1,2 1,3 1,2
4) Վիտամին Բ12 (մկգ) 1,8 2,4 2,4 2,4 2,4
5) Վիտամին Ա (մկգ ռետինոլի էկվ.) 500 600 600 600 600
6) Վիտամին Ց (մգ) 35 40 40 40 40
7) Վիտամին Ե (մգ տոկոֆ. էկվ.) 7 10 7,5 10 7,5
8. Հանքային նյութեր
1) Կալցիում (մգ) 700 1300 1300 1300 1300
2) Ֆոսֆոր (մգ) 500 1250 1250 1250 1250
3) Մագնեզիում (մգ) 100 230 220 230 220
4) Երկաթ (մգ) 10,0 8,0 8,0 11,0 15,0
5) Ցինկ (մգ) 10,0 12,0 12,0 12,0 12,0
6) Յոդ (մկգ) 120 130 130 150 150

 

1.*Մեծ տարիքային խմբերի երեխաների էներգիայի և սննդանյութերի կարիքները, որոնք բաժանված են ըստ սեռի, պետք է ավելի մեծ արժեքով հաշվարկվեն:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ` ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ

 

Հ/հ Սննդի ընդունում Էներգիայի ֆիզիոլոգիական պահանջը (կկալ)
% 6-10

տարեկան

11 -14*

տարեկան

տղաներ

11-14* տարեկան

աղջիկներ

15-18 տարեկան տղաներ 15-18 տարեկան աղջիկներ
1. Նախաճաշ 20-25% 360-450 500-625 460-575 580-725 500-625
2. Ճաշ 30-35% 540-630 750-875 750-875 870-1015 750-875
3. Ետճաշիկ 10% 180 250 230 290 250

 

1. *Մեծ տարիքային խմբերի երեխաների էներգիայի և սննդանյութերի կարիքները, որոնք բաժանված են ըստ սեռի, պետք է ավելի մեծ արժեքով հաշվարկվեն:

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ` ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ

 

Հ/հ Սննդի ընդունում Էներգիայի ֆիզիոլոգիական պահանջը (կկալ)
% 6-10

տարեկան

11 -14*

տարեկան

տղաներ

11-14* տարեկան

աղջիկներ

15-18 տարեկան տղաներ 15-18 տարեկան աղջիկներ
1. Նախաճաշ 25-30% 450-540 678,25-813,9 625-750 750-1035 650-897
2. Ճաշ 30- 35% 540-630 750-875 750-875 870-1015 750-875
3. Ետճաշիկ 10% 180 250 230 290 250
4. Ընթրիք 25- 30% 450-540 678,25-813,9 625-750 750-1035 650-897
5. Երկրորդ ընթրիք 5-10% 90-180 125-250 115-230 145-290 125-250

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ

Հ/հ Սննդամթերքի անվանումը Սննդամթերքի քանակը ըստ սովորողների տարիքի

Համաքաշ (գ, մլ)

Զտաքաշ (գ, մլ)

6-10

տարեկան

11-18

տարեկան

6-10

տարեկան

11-18

տարեկան

1. Հաց տարեկանի 80 120 80 120
2. Հաց ցորենի, այդ թվում ամբողջահատիկից 150 200 150 200
3. Ալյուր ցորենի, այդ թվում ամբողջահատիկից 15 20 15 20
4. Ձավարեղեն, լոբազգիներ, 45 50 45 50
5. Մակարոնեղեն 15 20 15 20
6. Կարտոֆիլ 250 250 188 188
7. Բանջարեղեն և կանաչի 350 400 280 320
8. Թարմ միրգ, հատապտուղ 200 200 185 185
 9. Չրեղեն, չոր հատապտուղ, այդ թվում՝ մասուր 15 20 15 20
10. Մրգահյութ 150 150 150 150
11. 100% մրգային կամ բանջարեղենային հյութ, առանց ավելացված շաքարի կամ մեղրի 150 150 150 150
12. Միս ջլոտ 77 86 70 78
13. Միս ոսկորոտ 95 105 70 78
14. Միս հավի 51 76 35 53
15. Ձուկ 60 80 58 77
16. Կաթ (0-2,5% յուղայնության) 200 200 200 200
17. Կաթնաթթվային մթերք (0-2,5% յուղայնության) 150 180 150 180
18. Կաթնաշոռ (յուղի քանակը 9%-ից ոչ ավելի) 50 60 50 60
19. Պանիր 10 12 9,8 11,8
20. Կաթնասեր (յուղի քանակը 15%-ից ոչ ավելի) 10 10 10 10
21. Կարագ սերուցքային 30 35 30 35
22. Բուսական յուղ 15 18 15 18
23. Ձու 1 հատ 1 հատ 1 հատ 1 հատ
24. Շաքար 20 25 20 25
25. Հրուշակեղեն (ոչ կրեմային) 10 15 10 15
26. Թեյ 0,4 0,4 0,4 0,4
27. Կակաո 1,2 1,2 1,2 1,2
28. Խմորասունկ 1 2 1 2
29. Աղ՝ յոդացված 4 5 4 5

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել