Իրանի նախագահական ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է Մասուդ Փեզեշքիանը

Իրանի Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին հայտարարել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Հայտնում է IRNA-ն։

Ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը հաղթել է նախագահի ընտրության երկրորդ փուլում։ Բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո, նախնական արդյունքներով, Մասուդ Փեզեշքիանը ստացել է 16 384 403 ձայն կամ ընդհանուր ձայների առնվազն 53,6 տոկոսը՝ դառնալով ժամանակակից Իրանի 9-րդ ընտրված նախագահը։

Նրա մրցակիցը՝ պահպանողական Սայիդ Ջալիլին, հավաքել է 13 538 179 ձայն կամ ձայների 44,3 տոկոսը։0

14-րդ նախագահի ընտրության երկրորդ փուլին բնակչության մասնակցության մակարդակը կազմել է 49,8 տոկոս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել