Հուլիսի 1-ին հավաք կանցկացվի Սուրբ Աննա եկեղեցու բակում

Վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 20։00-ին կանցկացվի հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում: Այս մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները։

«Հավաքի թեմաներն են

  • Սահմանազատում և սահմանագծում. ինչպե՞ս պետք է այն լինի և ի՞նչ է այսօր իրականում կատարվում Հայաստանում
    (բանախոս` քաղաքագետ Էդգար Էլբակյան),
  • Արցախյան օրակարգ. խնդիրները, մարտահրավերները և առաջնահերթությունները (բանախոս՝ Կարեն Բեքարյան)»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել