Թուրքիայի երեք նահանգներում անտառային հրդեհներ են բռնկվել

Անտառային հրդեհները պատել են Թուրքիայի երեք նահանգներ, իսկ Սելչուկ քաղաքի և Կուշադասի հանգստավայրի միջև ավտոճանապարհը փակ է, գրում է РИА Новости-ն։

Առաջին հրդեհը սկսվել է Իզմիր նահանգի Քարաջադաղ գյուղի տարածքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13.00-ի, այն սկսել են մարել տասը րոպեի ընթացքում, այդ թվում՝ օդից։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրշեջներին օգնելու համար ուղարկել է լրացուցիչ հինգ ուղղաթիռ։

Նախազգուշական միջոցառումների շրջանակում մեկ գյուղի բնակիչներ տարհանվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել