«Սա այն որոշումներից է, որն ի ցույց է դնում արդար դատաքննության իրավունքին քաղաքացիների հասանելիությունն ապահովելու Կառավարության կամքը»,-այս մասին այսօր՝ հունիսի 27-ին ասել է վարչապետ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի ընթացքում։
«Մենք, իհարկե, սա դիտում ենք արդարադատության ոլորտի բարեփոխումների և դատական համակարգի բարեփոխումների համատեքստում, և ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ երեկ ԵԽԽՎ-ն Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը վերաբերող իր զեկույցում բանաձևում բարձր է գնահատել դատական համակարգի անկախությանը ուղղված բարեփոխումները, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը, իհարկե, նշել է մի շարք մարտահրավերների մասին, և այդ մարտահրավերների մասին մենք ևս գիտենք, այդ խնդիրները, հարցերը․ և մեր կամքն է, որ մենք հետևողական գնանք ՀՀ դատական համակարգը իրական անկախությամբ ապահովելու ճանապարհով»։
Մանրամասները՝ տեսանյութում։