«Աննա, այդ երեխային տար ծով». Աննա Հակոբյան

Երազանքներն իրականանալու հատկություն ունեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և հրապարակել տեսանյութ։

«Երբ մայիսի 2-ին Գյումրու` «Երեխաների տուն» մանկատան սաների հետ Երևանում զբոսնում էինք, Արթուրը, ով կուրություն ունի, կարծեց, թե Հանրապետության հրապարակի շատրվանը ծով է. նա երազում էր ծովում լինել։ Երբ այդ դրվագը տանը պատմեցի վարչապետին, ասաց. «Աննա, այդ երեխային տար ծով»։ Եվ այսօր Արթուրի և նրա ընկեր Գարիկի հետ ծով ենք մեկնում։

Ու քանի որ թռիչքը հետաձգվեց. Արթուրն ու Գարիկը հնարավորություն ունեցան նաեւ հանդիպել վարչապետին և զրուցել նրա հետ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել