ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 25-ին, կազմել է 388.20 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.27 դրամ (նվազել է 0.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.43 դրամ (աճել է 1.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.44 դրամ (աճել է 0.03 դրամով):