Հունիսի 24-ին, ժամը 18.40-ին, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենաներ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«ՎԱԶ-2109»-ի ուղևորը՝ 57-ամյա Մհեր Հ.-ն, մահացել է: Վարորդները և «Օպել Զաֆիրայի» վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: