Ազգային ժողովում վերջերս տեղի ունեցած հարցուպատասխանից հետո երեկ Կոտայքի մարզում ահա այսպիսի տեսանյութ նվեր ստացա՝ նկարահանված 2016 թվականին ՔՊ ջոկատի անդամ չհանդիսացած անձի կողմից. ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է: Այս մասին գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեսանյութում, իհարկե, երեւում են ջոկատի ոչ բոլոր անդամները:
Նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյա են՝ նախարար, գործադիր այլ մարմինների ղեկավարներ, պատգամավոր, համայնքների ղեկավարներ եւ այլն»,-նշել է նա։