Պաղեստինի ազատագրման շարժումը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն աշ-Շեյխը։

«Մենք ողջունում ենք բարեկամ Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Սա իրավունքի, արդարության, լեգիտիմության հաղթանակն է ազատագրման և անկախության համար պաղեստինյան ժողովրդի պայքարի հաղթանակն է։ Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»,- գրել է աշ-Շեյխը։

Նշենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել