«Եվրամիությունում փոքր պետությունները քիչ տալիս են՝ շատ ստանում»․ Արման Եղոյան

Ազգային ժողովում այսօր` հունիսի 21-ին, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված հերթական խորհրդարանական լսումներն են ընթանում։

Քննարկման թեման Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելու հարցն է։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը իր բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում անցկացված եռակողմ հանդիպումը որակեց «անախադեպ»․ «Հանդիպում, որը ոչ մեկ օրում, ոչ էլ մեկ ամսում չէր նախապատրաստվել»։

Եվրոպական ինտեգրումը մեկ քայլ անելու գործողություն չէ, և ըստ նախագահի՝ այն հեշտ ճանապարհ չէ։

Եղոյանի խոսքով՝ դեռ 2007 թվականից եղել են քննարկումներ Եվրամիության ինտեգրման հարցերի շուրջ, բայց ոչ այսօրվա հստակ ձևաչափով։ Ըստ Արման Եղոյանի՝ Եվրոպական միության անդամակցությունը հայտ ներկայացնելը լավ կամ վատի հարց չէ․ «Փոքր պետությունները քիչ տալով շատ ստանում են այդ կառույցից, այդ մեծ պետություններն են հաճախ իրենց նման հարցեր տալիս, արդյոք արժե տալ այդքան և ստանալ նույնքան, որքան պետք է ստանալ։ Փոքր պետությունները երբեք իրենց նման հարցեր չեն տալիս»։

Հանձնաժողովի նախագահը նշում է նաև որ, դա թույլ չի տալիս նաև տնտեսությունը, բնակչության թիվը, դեմոգրաֆիան, սակայն վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ այդ պետությունները թռիչքային աճ են գրանցել։

«Գլխավորը այստեղ այլ հարց է, թե Հայաստանը ինչ գործիքակազմով, ճանապարհներով, քայլերով է դա անում։ Իշխող մեծամասնությունը պարբերաբար քննարկումներ է անցկացնում այս հարցի վերաբերյալ։ Բոլորն են տեսնում հանդիպումների աճը, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան։ Քննադատական կարծիքներն այն մասին, թե իշխող ուժը դիտավորյալ ձգձգում է այս հարցը, Արման Եղոյանը նշեց․ «Քաղաքացիական պայմանագիրն է հրավիրել այս լսումները մեր հանձնաժողովի կողմից, մենք պարտադրված չենք եղել դա անել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել