Ղրիմի կամուրջը ռազմական տեսանկյունից այլևս նշանակություն չունի․ Ուկրաինայի նավատորմի խոսնակ

Ուկրաինայի ռազմածովային ուժերի (նավատորմի) խոսնակ Դմիտրի Պլետենչուկն հայտնել է, որ Ղրիմի կամուրջը ռազմական տեսանկյունից այլևս նշանակություն չունի, և դրա ոչնչացումն անիմաստ է:

«Այն գրեթե չի օգտագործվում ռազմական նյութատեխնիկական ապահովման համար, քանի որ կամրջով անցնում է ընդհանուր բեռի մեկ քառորդից պակասը»,- նշել է խոսնակը:

Պլետենչուկը կարծում է, որ կամուրջն այլևս մարտավարական-ռազմավարական նշանակություն չունի այն վնասներից հետոորոնք ստացել է Ուկրաինայի անվտանգության ծառայության և ռազմածովային ուժերի համատեղ գործողության արդյունքում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակմամբ:

Ուկրաինական զորքերը մայիսի 29-ին ամերիկյան հրթիռներով փորձել են գրոհել Ղրիմի կամուրջը։ Ռուսական ուժերը կարողացել են հետ մղել Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումը։ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտնել է, որ Ուկրաինան տասը հրթիռ է արձակել դեպի կամուրջը։

Մայիսի վերջին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ սպառնացել էր հարձակվել Ղրիմի կամրջի վրա՝ այն անվանելով առաջնահերթ թիրախներից մեկը: Հատուկ ծառայությունը պնդել է, որ իրենք արդեն երկու անգամ հարձակվել են կամրջի վրա, ներառյալ ծովային դրոններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել