Աշխատանքային օրենսգրքի հոդված 80-ը նախատեսում է, թե ի՞նչ գործողություններ չի կարող կատարել գործատուն գործադուլ հայտարարվելուց հետո և դրա ընթացքում․
«Գործադուլ հայտարարվելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում գործատուն իրավունք չունի`
1) խոչընդոտելու բոլոր կամ առանձին աշխատողներին` հաճախելու իրենց աշխատատեղերը.
2) հրաժարվելու աշխատողներին աշխատանք տրամադրելուց.
3) գործադուլին մասնակցելու համար աշխատողներին ենթարկելու կարգապահական պատասխանատվության:
2. Գործադուլի ժամանակ գործատուն իրավունք չունի գործադուլին մասնակցող աշխատողների փոխարեն ընդունելու նոր աշխատողներ, բացառությամբ սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի (Գործադուլի ընթացքը) 3-րդ մասով նախատեսված դեպքի»: