Եղանակի Գլոբալ կանխատեսման համակարգը (GFS) հունիսի 15-28-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի համար կանխատեսում է նորմայից ավել տեղումներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Հանրապետության տարածքում հունիսի 15-ին երեկոյան ժամերին, 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։