Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզի գլխավորությամբ երկու երկրների միջև մի շարք համաձայնագրեր են կնքվել:
Ընդհանուր առմամբ կնքված 11 փաստաթուղթը վերաբերում է սոցիալական, էներգետիկայի, բնական հանածոների, անտառտնտեսության, կրթության, տեղեկատվության, առևտրի, արդյունաբերության, տեխնոլոգիաների, գաղթի և ֆինանսական ոլորտներին:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել առաջնորդների երկկողմ և ընդլայնված պատվիրակությունների կազմով ունեցած հանդիպումներից հետո:
Աղբյուրը՝ Ermenihaber.am: