Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան` խորհրդակցությունների։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։
«ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է ինչ-որ բան փոխվել։ Տեսականորեն այո, եթե Բելառուսը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ ՀՀ ժողովրդի համար հասկանալի և ընդունելի լինի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ եզրափակիչ ելույթ ունենալիս։
Տեսանյութը՝ այստեղ։