«Ես ուզում եմ ասել, որ դատական իշխանությունը և դատավորները գնահատական կտան այդ բոլոր գործողություններին, եթե այդ գործողությունների հետ կապված գործերը հասնեն դատարան։ Վստահ եմ, որ դատավորները և դատական իշխանությունը կտան շատ խիստ և շատ օրինական գնահատականներ, եթե նույնիսկ լինեն 1-2 դատավճիռներ, որոնք չգոհացնեն, վստահ եմ՝ բողոքարկման դեպքում դրանք նույնպես կլինեն օրինական։
Անկախ նրանից ինչ քաղաքական դիրքորոշման են, կամ ինչ պաշտոն են զբաղեցնում։ Ովքեր խախտել են օրենքի տառը՝ կստանան դատական վճիռներ և արդարացի պատասխանատվություն»,- այսօր՝ հունիսի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան, թե իրավական ո՞ր տիրույթում ինքը կգնահատի այն գործողությունները, որ տեղի են ունենում քաղաքացիների հանդեպ և որքանո՞վ էին գործողությունները համաչափ և իրավաչափ։