«Գերագույն ստախոսն ասում է՝ եթե ուզենայի, իբր ինձ, «բագաժնիկը» կգցեի, բերել կտայի»,-այս մասին կառավարության շենքի դիմաց ասաց Բագրատ Սրբազանը։
«Դու մտածի, կեղծավոր, երկրից չփախնելու մասին, «բագաժնիկ» գցող։ Ես բացարձակ ոչ մի բառ չեմ ուզում փոխանակել ոստիկանների հետ։ Խկնդրեմ հարցնեք՝ ստախոսն այստեղ է, թե ոչ»,-ասաց նա։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանն ասաց, որ իրենք իրականացնում են իրենց ծառայությունը․ «Պարոն Փաշինյանի հետ կապված՝ մենք չենք կարող պատասխանել»։
Բագրատ Սրբազանն ասաց, որ ոչ մի ուղերձ, կոչ չունի վարչապետին, որը մի ճանապարհ ունի՝ գնալը։