Սա հարձակում էր Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության վրա․ Ալեն Սիմոնյան

«Սա հարձակում էր Ազգային ժողովի վրա»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սա հարձակում էր ժողովրդավարության վրա, սա հարձակում էր Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության վրա և անճարության դրսևորում։ Դե ակնհայտ էր, որ այն պրոցեսները որոնք որ տեղի են ունենում փողոցում անընդհատ խնդիրների են բախվում։ Դրվում են ինչ-որ գծեր, ասում են՝ մի ժամ, մի շաբաթ, 7 օր, 10 օր, մի ամիս, հիմա էլ 96 ժամ է դրվել։ Եթե չեմ սխալվում պետք  է այսօր 12-ին լրանար, բայց փորձեցին հարձակվել ԱԺ-ի վրա»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ հարձակման առաջին ալիքը բարձրացավ, երբ վարչապետը խոսեց ՀԱՊԿ-ի մասին։

«Դրանից հետո սկսվեցին գոռգոռոցներ, սկսվեցին փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ և ես ստիպված էի կապը դադարեցնել, չեմ կարծում, որ ճիշտ էր, որ դա եթեր գնա։ Դրանից հետո դրսում կանգնածները լսեցին մի կոչ, ոչ Բագրատ Գալստանյանը հայտարարում է, որ ներսում իրար ծեծում են և կոչ արվեց՝ գրոհել ոստիկանական պատնեշը։ Ոստիկանությունը որևիցե մեկի վրա չի հարձակվել, էդ մարդիկ եկել և հարձակվում էին կառավարական շենքի վրա։ Ես զարմանում եմ, որ այսքանից հետո իրենք մտածում են, որ անկախ պետությունը թույլ է տալու, որ իրենք այսպես լկտիաբար իրենց պահեն։ Մտածում են, որ կարող են հարձակվել ՀՀ ոստիկանի վրա և ոստիկանությունը պետք է անտեսի և Կանադայի ինչ-որ քաղաքացի կարող է գալ, խաչը կախել վզին և մտնել յուրաքանչյուր շենք։ Ես ներողություն եմ խնդրում, բայց չի լինելու տենց»,-ասաց ԱԺ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել