«Դավաճանը դուք եք, սաղ կազմով»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց

«2018 թվականին իշխանության եկաք, հայտարարելով՝ թույլ չենք տա Հայաստանի և Արցախի կապիտուլացիան, չի կարող խոսք լինել փոխզիջման մասին։ 6 տարի անց, տասնյակ այսպիսի խոստումներ եք դրժել»,-ասաց մասին Ազգային ժողով կառավարութուն հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալսյանը՝ հարց հղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Էն մարդիկ, ովքեր իմ աուլիսներում Լեռնային Ղարաբաղից լրագրողների միջոցով մեսիջներ էին ուղարկում՝ ասելով, որ ԼՂ ժողովուրդը հերոսական է, մինչև վերջ կանգնելու է և ոչ մի բան չի զիջելու, Ադրբեջանի կողմից գործողությունները սկսելուց ուղիղ 2 ժամ առաջ, դողեդող զանգում էին ինձ, ասում էին՝ մի բան արա, մենք ստեղից փախնենք»,-ասաց վարչապետ։

Դահլիճից արձագանք եղավ, որ այդ մարդիկ մնացել են մինչև վերջ։ Ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Գլուխները պատին են տվել, վախկոտները, բոլոր վախկոտ դասալիքները պետք է հայտնվեն բանտերում»։

Ինչից հետո իրավիճակը լարվեց։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը դահլիճից եկող բղավոցներին արձագանքեց․ «Դավաճանը դուք եք, սաղ կազմով»։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել