«Մեր թաղամասի ժողովուրդը ոտաբոբիկ փախել է, քույրս չի հասցրել անգամ պրոթեզը վերցնի»․ բռնի տեղահանված

30 տարվա վարորդ եմ, առաջին անգամ մեքենաս խփեցի թուրքի «պոստում»»,-այս մասին  «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց Լյուբա Նալբանդյանը։

Նա երրորդ անգամ է բռնի տեղահանվում։ Մինչև 24 տարեկանը ապրել է Կարմիրավան գյուղում։ Արցախյան առաջին պատերազմում զոհվել է եղբայրը։

«1992 թվականի փետրվարին արդեն եղել ենք Ստեփանակերտում։ 1993 թվականից ապրել ենք Շուշիում, ստեղծել են բնակարաններ, խանութներ, ապրել ենք շատ լավ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո, երբ մեզ հայաթափեցին Ղարաբաղից, մենք Շուշիից դուրս եկանք հոկտեմբերի 17-ին։ Մեզ ասացին, որ երկու օրով ենք դուրս գալիս, որպեսզի խաղաղ բնակչություն չզոհվի»,-նշեց նա։

2021 թվականին նա կրկին վերադարձել է Արցախ, նորից տուն ու խանութ է ստեղծել, բայց շատ չանցած այդ ամենն էլ թողած նա ստիպված լքեց Արցախը։

Տիկին Լյուբան ասում է, որ իրենց համար անսպասելի է եղել, իրենց պաշտոնապես ոչ ոք չի ասել, որ պետք է լքեն իրենց հողը, տունը․ «Տեսանք, որ շրջաններից բոլորը եկել են, արդեն պետք է դուրս գանք։ Սեպտեմբերի 27-ին դուրս եկանք»։

Մեր զրուցակիցն ասում է, որ Հակարիի կամրջի մոտ ինքն առաջին անգամ վթարի է ենթարկվել։ Նշում է, որ տեղի ունեցածը եղեռն է եղել։

«1915 թվականի եղեռնը տեսանք։ Ես մի անգամ էլ էի սա տեսել Մարաղայում»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել