ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, հոսպիտալացվել է 5 քաղաքացի։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ կան տուժածներ: Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս: