Փողով ցուցարար հավաքող «Սրբազան» կոչված շարժումը վաղուց մարած է. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն պնդումներին, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը չի մարել․

«Շարժումը չի մարում, փողով ցուցարար հավաքող «Սրբազան» կոչված շարժումը վաղուց մարած է։

Շարժում կոչվածը մարել է դեռ չսկսած՝ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում։ Երբ դեռ մոտ 1 ամիս առաջ վարչապետին 1 ժամ ժամանակ տվեցին, հետո 5 րոպե սպասեցին ու ևս 15 րոպե ավելացրին, ապա խոստացան 7-10 օրում իշխանափոխություն անել։

Մայիսի 9-ին հետևած բոլոր գործողությունները միտված են մարած շարժումը վերակենդանացնելուն, այնինչ մարած շարժման տապանաքարը վաղուց արդեն դրված է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել