Արսեն Թորոսյանն առաջարկել է փակել «Շողակաթը»

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկել է փակել «Շողակաթ» հեռուստաընկերությունը․ «Չի լինի՞՝ այդ 206 միլիոնը տանք Հանրայինին, ինքը հարստացնի իր կրթամշակութային հաղորդումների բազան, ավելի շատ արտադրանք տա, ու «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես»,- ասել է նա՝ դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին։

Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե «Շողակաթ»-ի նպատակահարմարությունը ինչ-որ կերպ ստուգվե՞լ է։

«Այս հարցը շատ են տալիս․ օրենքի պահանջ է, որ հանրային հեռուստաալիքը ունենա կրթամշակութային բաժին։ Ցանկացած ընկերություն կարող է դառնալ գործընկեր, պետությունը կարող է ամբողջ ծախսը վերցնել իր վրա։ Հանրային հեռուստաընկերության բյուջեն 6 մլրդ է․ եթե մենք ունենք լրացուցիչ 6 մլրդ, կարող ենք զրոյից ստեղծել ալիք, բացի այդ, պետք է շենքն էլ կառուցվի։ Իսկ Ձեր նշած 206 միլիոնը ընդհանրապես թիվ չէ որևէ ալիք պահելու համար»,- ասել է Արա Շիրինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել