Շատ են ասում, որ ուսուցիչները չեն ուզում աշխատել, ցուցանիշները հակառակն են ցույց տալիս․ Ժաննա Անդրեասյան

Կարևոր եմ համարում մեր այն քաղաքականությունները, որոնք իրականացվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացի շրջանակներում։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախորդ տարի հերթական վերապատրաստման ատեստավորման պրոցեսին շուրջ 9000 ուսուցիչ է մասնակցել, կամավոր ատեստավորմանը մասնակցած նախորդ տարվա ուսուցիչների ցուցանիշները 4293 է։ Ընդհանուր առմամբ 2021, 2023 թվականներին կամավոր ատեստավորման արդյունքում բարձրացված աշխատավարձի հանարավորություն են ստացել 3830 ուսուցիչ, որը կազմում է պետական դպրոցներում աշխատող ուսուցիչների շուրջ 14 տոկոսը»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել