«Վաղը մենք մեկնելու ենք Վարդենիս, որովհետև ամբողջ Հայաստանի մասին է մեր պայքարը». Բագրատ Սրբազանը՝ վաղվա անելիքների մասին

«Վաղը մենք մեկնելու ենք Վարդենիս, որովհետև այս ամբողջ շարքը, ուղղությունը, ամբողջ Հայաստանի մասին է մեր պայքարը։ Հայաստանն ամբողջությամբ մատնվելու է քմահաճույքից բխած սահմանագծում չկա, սահմանազատման։ Վարդենիսը կամ մեր Գեղարքունյաց շրջանը դրա թիրախներից մեկն է։

Հետո Սյունիքն է, միջանկյալ նաև գիտեք Տիգրանաշենի պատմությունը։ Դեռ Տավուշում շարունակական գործընթացներ կան։ Մենք, եթե էս բոլորը չգնանք, չտեղեկացնենք, չիրազեկենք, մարդկանց հետ չխոսենք, չզրուցենք, հույսներս դնենք ինչի՞ վրա, զուտ նրա վրա, որ մարդիկ տեղյակ կլինեն կամ չեն լինի՞։

Մեր ունեցած բոլոիր շրջանակներում պետք է խոսենք սրա մասին, առանց կռվելու, առանց պատերազմելու, զուտ փաստացի ներկայացնելու»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում այս մասին հայտնեց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել