Աղետի հետևանքով ուղղակի կամ անուղղակի տուժել է ավելի քան 20.000 քաղաքացի․ Արեն Մկրտչյան

Ալավերդու պարենի կուտակման կենտրոնը, որը կառավարության ֆինանսավորմամբ լեփ-լեցուն է, քաղաքացիներին ապահովում է անհրաժեշտ ամեն ինչով, աշխատում 24/7 ռեժիմով։
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի էջից։
«Աղետի հետևանքով ուղղակի կամ անուղղակի տուժել է ավելի քան 20.000 քաղաքացի։ Մարզադպրոցից անընդհատ բացթողումներով սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովվել են հազարավոր քաղաքացիներ։ Եթե կա քաղաքացի, որը որևէ կարիք ունի, խնդրում եմ մեզ տեղեկացնել։
Աշխատանքն արդյունավետ համակարգում է Ալավերդու համայնքապետի տեղակալ Արթուր Շախկուլյանը»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել