«Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղային ենթակառուցվածքի վնասված 8 հատվածներից երկուսում գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով»,- այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։