Հունիսի 1-ին, ժամը 19:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Փ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա ցուցափեղկին. ուղևոր Ա. Խ.-ն (ծնված 1964 թ.) տեղում մահացել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը: