Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի, Աբովյան քաղաքներում, Ջրաբեր բնակավայրում հունիսի 4-ին

Գազպրոմ Արմենիան հայտնում է, որ հունիսի 4-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրի, Աբովյան քաղաքներում, Ջրաբեր բնակավայրում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սպանդարյան, Դաշտենցի, Ղուկասյան, Մյասնիկյան, Լ.Մադոյան. Սուրեն Մատնիշյան, Մազմանյան, Սունդուկյան, Աթարբեկյան, Թումանյան, Մայակովսկու, Պուշկինի, Ս.Համբարձումյան, Ցուլուկիձեի, Արագածի, Գորկու, Տերյան փողոցների, Սպանդարյան 7-րդ, Ս.Համբարձումյան 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, Հաղթանակի պողոտայի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջանների և Ջրաբեր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել