Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրեց մայիսի 31-ի անելիքները։
«Մեր գործունեությունն այլևս գործողություններ են, պարզապես հավաքվելը, հանրահավաք անելը հետո տուն գնալը չեն։ Եթե տեսել եք, այդ մեծ հանրահավաքները մենք զուտ իրազեկման նպատակներով ենք անում»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ մասնակցության թվերը շատ կլինեն գործողություններն այլ կլինեն, մասնակցության թվերը քիչ լինեն գործողություններն ուրիշ կլինեն։
«Վաղը՝ ժամը 10-ին, այստեղ (Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակ) սպասելու եմ ձեզ և մնացած բոլորին ովքեր դիտում են մեզ, գնալու եմ մեր հաստատություններից մեկն այցելության, բայց չեմ ասելու՝ ուր։ Շատ կարևոր հաստատություն կա, պետք է այցելենք, բարևենք։ Հստակ ուղերձ կա շատ կարևոր։ Գնալու ենք Մասիվ կամ քանաքեռ։ Կամ գնալու ենք Քանաքեռ կամ գնալու ենք ՀԱԹ»,-ասաց նա։
Նա խաղաղ գիշեր և ուժեղ առավոտ մաղթեց մարդկանց։