Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։
Այս մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Վահագն Մախսուդյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Տավուշում նա մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն։