Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորված որդու խափանման միջոցը փոխվել է

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։

Այս մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Վահագն Մախսուդյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Տավուշում նա մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել